Հոկտեմբերի 2-ին Կոլումբիայում կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիները դեմ են արտահայտվել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախակողմյան ընդդիմադիր խմբավորման հետ իշխանությունների կնքած հաշտության համաձայնագրին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հանրաքվեի մասնակիցների ձայների հաշվարկից հետո «կողմ» արտահայտվածները կազմել են 49.76 %, իսկ «դեմ»՝ 50.23%:
Սակայն հանրաքվեին նախորդած սոցհարցումների արդյունքները վկայում էին, որ համաձայնագրի կողմնակիցները համոզիչ հաղթանակ են տանելու:
Համաձայնագրի ընդդիմախոսների ճակատի ղեկավար Ալվարո Ուրիբեն, որ նախկինում ծառայել է երկրի նախագահի պաշտոնում, կարծում է, որ ընդդիմադիրները պետք է բանտարկվեն, այլ ոչ թե տեղ զբաղեցնեն Կոնգրեսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 26-ին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր են կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել կոլումբիական Կարտախենա քաղաքում: Հայտնի է, որ պատմական փաստաթղթում իրենց ստորագրություններն են դրել երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ապստամբների նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին:
Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, ևս 6 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները:
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44