Հունվարի 28-ին DISQO-ն հայտարարեց ԱՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրով արցախյան պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց մեկնարկելու մասին։ Գրանցման հայտն արդեն բաց է և դիմումներն ընդունվելու են մինչև փետրվարի 27-ը ներառյալ։
Դասընթացի ծրագիրը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը և միտված է պատրաստելու որակի ապահովման սկսնակ մասնագետներ։ Այն կմեկնարկի մարտից, կտևի 2 ամիս, և կանցկացվի շաբաթական 2-3 անգամ՝ թե լսարանային և թե առցանց ձևաչափով՝ հնարավորություն տալով ընդգրկել մասնակիցներ նաև մարզերից։
Սա DISQO-ի երրորդ դասընթացն է պատերազմի մասնակիցների համար։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թանիա Սահակյանը նշում է. «2021-ին իրականացրած 2 դասընթացների արդյունքում 27-ը հաջողությամբ ավարտեցին կրթական ծրագիրը, իսկ նրանցից երկուսն այժմ փորձաշրջան են անցնում մեր ընկերությունում։ Ավելին՝ մյուս շրջանավարտները ևս ստացել են աշխատանքի և փորձաշրջանի հնարավորություններ այլ տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Լիահույս ենք, որ այս անգամ էլ դրական արդյունքներ կգրանցենք»։
ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը ընդգծում է․ «Մեզ համար կարևորագույն պատասխանատվություն է ՏՏ ոլորտում գործունեություն վարելու նպատակով հնարավորություններ ստեղծել պատերազմների հետևանքով տուժած խմբերի համար։ Այդ առաքելությամբ ԱՏՁՄ-ն DISQO-ի հետ միասին նախաձեռնում է հերթական վերապատրաստումների շարքը, որը վստահաբար դրականորեն կանդրադառնա մասնակիցների կյանքի ուղղու վրա»։
DISQO-ն արդեն 3 տարի է շարունակաբար ընդլայնում է թիմը Հայաստանում։ 2021 թվականին ընկերությունը կրթական արշավ սկսեց՝ համագործակցելով ոչ միայն ԱՏՁՄ-ի, այլև այլ կրթական կենտրոնների հետ՝ Armenian Code Academy, Learning Mission, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Արդյունքում 150-ից ավելի ուսանողներ վերապատրաստվեցին և 25 փորձնակներ համալրեցին ընկերության թիմը։ Այժմ էլ ընկերությունը շարունակում է ընդլայնվել նոր աշխատատեղերով և վերապատրաստել նոր կադրերի թե՛ թիմի, և թե՛ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44