Կորեական թերակղզում անվտանգության ոլորտում բարդ իրավիճակը պայմանավորված է ԱՄՆ-ի գործողություններով, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում իր թշնամական մոտեցումից։ Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի հրապարակվել է ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում։ «Կորեական թերակղզում իրավիճակի [պարբերաբար] սրման պատճառը ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է։ Միայն վերջին տարիներին Միացյալ Նահանգները հարյուրավոր համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք նրանք խոստացել են դադարեցնել, եւ Հարավային Կորեային մատակարարել կամ Կորեական թերակղզուն հարող տարածքում ամենաժամանակակից հարձակողական զենքեր եւ ռազմավարական միջուկային զենքեր են տեղակայել, որոնք ուղիղ սպառնալիք ենք ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- ասել են նախարարությունում։ Փհենյանը հիշեցրել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հայտարարությունը, ով հունվարի 14-ին նշել էր, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները միայն կսրեն իրավիճակը։ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի գործողությունները, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի համար եւ հրաժարվեն մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից՝ այսպես կոչված դիվանագիտական լուծման եւ երկխոսության մասին հրապարակայնորեն խոսելուց առաջ», - ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58