«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններին արգելել են զենքով մտնել զվարճանքի այգիներ, Թվիթերի իր էջում տեղեկացրել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
«Իսլամական էմիրության մոջահեդներին արգելված է մտնել զվարճանքի այգիների տարածք զենքով, զինվորական համազգեստով, ինչպես նաեւ այնտեղ (մտնել) տրանսպորտային միջոցներով։ Մոջահեդները պարտավոր են հետեւել զվարճանքի այգիների բոլոր կանոններին ու նորմերին»,- գրել է Մուջահիդը՝ հղում կատարելով կառավարության որոշմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
2021թ. օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Օգոստոսի վերջին երկու շաբաթվա ընթացքում Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների հսկողության տակ, տեղի էր ունենում արեւմտյան երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցած աֆղանստանցիների զանգվածային տարհանում։ Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկյան զինվորականները հեռացան Քաբուլի օդանավակայանից՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորեց Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբանի» առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության պատասխանատուն էր եւ գտնվում էր ՄԱԿ պատժամիջոցների ներքո 2001 թվականից։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58