Թուրքական բանակը մի քանի հարված է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել է ութ մարդ և 17-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:
«Ութ մարդ է սպանվել թուրքական գնդակոծության հետևանքով, ևս 17-ը վերքեր են ստացել և տեղափոխվել Նեյնավայի Քայյարա քաղաքի հիվանդանոց»,-գրում է գործակալությունը:
Նրա տվյալներով՝ լույս փետրվարի 2-ի գիշերը Մահմուրը և նրա մերձակայքը Թուրքիայի ուժայինների կողմից, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, գնդակոծվել է վեց անգամ:
Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56