«Այս այցը շատ կարևոր է, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,-անդրադառնալով նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ տնօրեն Օլեգ Բելազոռովի այցին՝ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նկատելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ միտված է եղել Երասխ-Ջուղա-Մեղրի- Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք են բերել, որի անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հյաաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ նրանց: Նրա խոսքով՝ ՌԴ փոխվարչապետի այցը գործանականացմանն էր ուղղված և արդեն քննարկում է գնում տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի շուրջ: «Այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, պետք է միշտ մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որը արտահայտել ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ օպերատորի՝ «Հարավկովկասյան եկրաթուղիներ» ընկերության հետ ավելի սերտ երկկողմ հարաբերություն պետք է հաստատվի, որպեսզի երկաթգծի կառուցման նախագիծը իրականացվելուց հետո այն գործի առանց խոչընդոտների:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55