«Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և շեշտեց, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում դա «բացարձակ ռեկորդ է»:
Նրա խոսքով ՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37629-ով, 2019-ի համեմատ՝ 30758-ով, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 70977-ով: «Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ ևեթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին անուն առ անուն կարող ենք նույնականացնել»,-ասաց Փաշինյանը: Հավաստիացնելով, որ էական աճ է արձանագրվել նաև միջին ամսական աշխատավարձի գծով՝ նա տեղեկացրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 30 հազար դրամով կամ 12 %-ով ավելի է: Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 %-ով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 38.7 մլրդ դրամով կամ 8 %-ով:
Ըստ Փաշինյանի՝ 2018 թ. համեմատությամբ ցածր աշխատավարձով աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 %-ով: Վերջինս նաև չմոռացավ արձանագրել, որ չեն կարող ասել, որ այդ թվերը մեծացրել են ՀՀ քաղաքացիների բարակեցությունը, քանի որ 2021 թ. Հայաստանում արձանագրվել է էական՝ 7.7 % գնաճ: Նիկոլ Փաշինյանին օգնության եկան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ շտապելով հայտնել, որ ՌԴ-ում և ԱՄՆ-ում էլ է գնաճ եղել:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56