ՏԻՄ ընտրությունները ժողովրդավարական և մրցակցային էին. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀ 300-ից ավելի համայնքներում և 6 մարզերում ՏԻՄ ընտրությունները մրցակցային և քաղաքական էին։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Վանաձորի, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը պառլամենտական համակարգի մեզանում նորմալ է ընթանում։ Գոնե մեզ համար այս արդյունքներն սպասելի էին, որովհետև մենք գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը։ Մենք շնորհակալ ենք և՛ վանաձորցիներին, և՛ գյումրեցիներին, որոնք իրենց ձայները տվեցին ՀՀԿ ներկայացուցիչներին»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ի համար սպասելի էր, որ համայնքների մեծ մասում պետք է հաղթեին ՀՀԿ-ական թեկնածուները․նա դա լավ հիմք համարեց խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Ամեն դեպքում, պետք է աշխատենք եղածով չբավարարվել, որովհետև մեր ընտրողները վստահության քվե են տվել մեր կուսակցության ներկայացուցիչներին, ինչը շատ պարտավորեցնող է։ Ընտրությունները փաստեցին, որ ՀՀԿ-ն մնում է ՀՀ ամենաառանցքային և ազդեցիկ ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն կարողանում է ընդունել իր սխալները և փոխել մոտեցումները։
«Մենք չենք առաջնորդվում «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ Մենք աշխատում ենք սխալների վրա։ Օրինակ՝ Սևանում մենք չսատարեցինք գործող քաղաքապետին, փոխարենը՝ սատարեցինք երիտասարդ Սարգիս Մուրադյանին, ով հաղթեց ընտրություններում», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ թեև Սարգիս Մուրադյանն իր ուսանողական ընկերն է, և ինքն ունեցել է անձնական շահագրգռվածություն նրա հաղթանակի առումով, բայց ընտրությունը եղել է սևանցիներինը։
Խոսելով ընտրախախտումների մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դրանք, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ավելի փոքր ծավալներ են ունեցել։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03