ոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 3-ին ընդունել է Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանին և նրա գործընկերներին, ովքեր փետրվարի 2-ին իրականացված առաջին չվերթով Երևանից ժամանել են Ստամբուլ: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Պոլսո պատրիարք Մաշալյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ այս քայլը ջերմորեն ողջունում են նաև համայնքի անդամները: Նա հույս է հայտնել, որ թռիչքների վերսկսումը դրական գործոն կդառնա երկու երկրների հարաբերությունների բնականոն ընթացքը խթանելու ճանապարհին: Պատրիարք Մաշալյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ հաղորդակցման հնարավորություններն անգնահատելի են երկու ժողովուրդների ու երկրների փոխադարձ ճանաչման իմաստով:
Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հայտնելով, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցում է գործի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հայկական համայնքի անդամները կօգնեն իրենց ջանքերին ու մեծապես կօգտվեն ուղիղ թռիչքներից:
Ակնկալվում է, որ Անանյանը փետրվարի 3-ին կայցելի նաև Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց՝ հանդիպելու հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, ով նաև գլխավորում է Թուրքիայի հայկական վաքըֆների միությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն այցի ընթացքում Անանյանը կհանդիպի տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56