Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը հյուպատոսական գործառնությունների սահմանափակման կապակցությամբ այն ռուսաստանցիներին, ովքեր ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական այցագիր ստանալ, խորհուրդ է տվել դիմել Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երեւանում եւ Բելգրադում:
«Այն առնչությամբ, որ Մոսկվայում հյուպատոսական գործառնությունները խիստ սահմանափակված են, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը նշանակել է մի քանի վայրեր Ռուսաստանում բնակվող անձանցից ոչ ներգաղթային որոշակի դիմումների մշակման համար»,- նշված Է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել են դեսպանությունում, ուսանողական այցագրի (F եւ M կատեգորիաներ) ստացման համար դիմողները, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ակադեմիական փոխանակման ծրագրերի համար դիմողները (ուսանողներ, պրոֆեսորներ, գիտական աշխատակիցներ եւ J կատեգորիայի մասնագետներ), ինչպես նանեւ ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանկման ծրագրերի մասնակիցները կարող են դիմումներ տալ պետության դիվանագիտական ներկայացուցչություններում Ղազախստանում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների դեսպանություններում Բելգրադում եւ Երեւանում: Ըստ որում սույն հանձնարարականն, ինչպես նշել են դեսպանությունում, Ռուսաստանից դիմողներին չի արգելում F, M եւ J կատեգորիաների այցագրերի հարցով դիմել իրենց գտնվելու վայրում ԱՄՆ-ի հյուպատոսական հիմնարկություններ:
Դիմողներին խորհուրդ Է տրվում ստուգել ԱՄՆ-ի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության կայքը՝ մատուցվող ծառայությունների մասին վերջին տեղեկատվությունն ստանալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44