Փաստաբան Միհրան Պողոսյանը, դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը քննող դատարանի առջև տեղի ունեցող աջակցության ակցիային, եկել էր թմբուկով և պարբերաբար թմբկահարում էր։ Փաստաբանն իր այդ քայլն այսպես մեկնաբանեց․ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ մարդիկ իրենց բնական մասնագիտությունը, հոգու ճիչը թողած, զբաղված են ՀՀ-ում իբրև արդարադատություն իրականացնելով, իբրև քրեական գործերով հսկողություն իրականացնելով։ Ես այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը։ Վերջապես հանգիստ թողնեն իրվապահ համակարգը և զբաղվեն այն գործով, ինչն իրենց հոգեհարազատ է։ Եվ համոզված եմ՝ ողջ կյանքում հաջողված կլինեն այդ մասնագիտության մեջ»։ Փաստաբանը հիշեցրեց, որ տարբեր ակցիաների ընթացքում ականատես ենք եղել թմբուկի հարվածներին և օրկեստրային այլ գործիքների կիրառմանը։ Նրա պնդմամբ՝ նմանօրինակ դատավորները պետք է հանգիստ թողնեն իրավապահ համակարգը։
«Պետք է զբաղվել նրանով, ինչից հաճույք են ստանում, այլ ոչ թե դատավորի մուրճը հարվածելով «թմբուկներին»՝ մարդկանց ճակատագրերի, միևնույն ժամանակ ՀՀ-ի՝ որպես իրավական պետության ճակատագրի հետ խաղալ։ Այս մարդիկ իրավունք չունեն արդարադատության անունից խոսելու, ուր մնաց մարդկանց անունից՝ արդարադատություն իրականցնելու։ Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, այդ թվում ՝ քաղաքական զսպվածություն ցուցաբերի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է այն պատճառով, որ մասնակցել է քաղաքական ակցիաներին և դրանց ընթացքում թմբուկին հրահանգով շատ լավ հարվածել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնելու»,- ասաց Միհրան Պողոսյանը։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55