«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել:
Երկու օր անընդմեջ «Ժողովուրդ» օրաթերթը ջանքեր գործադրեց՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության կազմը որպես վարչապետի թեկնածու քննարկել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, ինչպես նաեւ մի քանի կանանց թեկնածությունը: Սակայն ՔՊ խմբակցությունը ոչնչից տեղյակ չի եղել. վերջում հայտնել են կայացված որոշման մասին:
Ի դեպ, նախագահի պաշտոնի համար դիտարկվող կանայք եղել են թե՛ իշխանության ներսից, թե՛ ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք: Հավելենք, որ նախագիծն արդեն մուտք է արվել խորհրդարան, սակայն քննարկման օրը դեռ հայտնի չէ: Սահմանադրությանը հղում անելով՝ նշենք, որ այն կքննարկվի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած հատվածում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02