ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` կոչ անելով հորդորել հանրապետականներին կողմ քվեարկել մահացած զինծառայողների քրեական գործերի արդյունավետությունն ու թափանցիկությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին:
«Խաղաղ պայմաների մասին է խոսքը, այլ ոչ թե պատերազմական գործողությունների ու այդ գործերի վերաբերյալ Ձեր կատարած հարցումները չեն բավարարել սպանված զինծառայողների ծնողներին, հարազատներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` տեղեկացնելով, որ այս պահին ԱԺ-ի դիմաց են գտնվում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:
Փոստանջյանը հիշեցրեց նաև, որ իր հեղինակածներից շրջանառության մեջ չեն դրվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելը և ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին նախագիծը:
«Գալուստ Սահակյանը գործել է կամայական, ինչն իհարկե ապօրինի է, և սրա վերաբերյալ պարոն Սահակյանը դեռ պետք է պատասխանատվության կանչվի: Իմացեք, որ այլևս նաև այս հարցի շուրջ պետք է կանչվեք պատասխանատվության»,- հայտարարեց Փոստանջյանը:
«Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության ու մերժվեց 28 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ ձայներով:
Նախքան այդ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, «ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում քվեարկությանը չմասնակցել՝ աջակցելով խնդրի լուծմանը»:
14:55
14:38
14:22
14:09
13:54
13:36
13:28
13:13
12:56
12:44
12:27
12:14
12:08
12:07
11:57
11:46
11:33
11:16
10:55
10:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28