«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։
Պալատի հեռացող նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 20-ին` դիմում գրելու հաջորդ օրը, մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղը զիջում է թարմ, երիտասարդ ուժերի, եւ անգամ ենթադրել էր, որ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը:
Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է։ Թե ինչու են որոշել ՀՀԿ-ի գլխավոր գանձապետին նշանակել Հաշվեքննիչի նախագահ, փորձեցինք լսել անձամբ Ջանջուղազյանից: Ասաց՝ «երբ պահը հասունանա» հարցերին պատասխանելու, կխոսի, առայժմ գերադասում է լռել:
Փորձեցինք ճշտել՝ ճի՞շտ են այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջ է հրում պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ում հետ նրան տեսնում են տարբեր սրճարաններում։ Ջանջուղազյանը կորցրեց ինքնատիրապետումը․ «Կներեք, իսկ Դուք ինչի՞ հիման վրա եք զանգել իմ անձնական հեռախոսին, այսօր Դուք իրավունք եք Ձեզ վերապահել զանգել ինձ անձնական համարով եւ հիմա էլ ինձ չգիտեմ ինչ եք անում»: Բացատրեցի, որ իրեն ոչինչ չեմ անում, ընդամենը հարց եմ տալիս։ «Այսուհետ այս հեռախոսահամարից չօգտվեք Դուք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02