«Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, ով երկրորդ փուլով դառնալու է Հանրապետության նախագահ, ով արդեն իսկ հայտարարել է, խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցի ժամանակ, կառավարության վերջին նիստի ժամանակ՝ ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակեցումը։ «Ըստ էության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ փուլով՝ ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, հաջողվելու է ապահովել իր իշխանական բուրգի անխափան աշխատանքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ա.Խամոյանի խոսքով, Փաշինյանի իշխանությունում մեծանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը։
«Բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի վրա։ Ես չեմ անվանում նախագահի ընտրություն, այլ նշանակում, և այդ նշանակման մեջ մեծ դեր է խաղացել հենց Խաչատուր Սուքիասյանի գործոնը»,- ասաց Ա. Խամոյանը։
Աղբյուր` Panorama.am
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56