Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել նոր դարաշրջան թեւակոխող միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ։ «Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են ընդհանուր հարակից շրջաններում անվտանգության ու կայունության խաթարմանն ուղղված արտաքին ուժերի գործողություններին, մտադիր են ցանկացած պատրվակով դիմակայել արտաքին ուժերի միջամտությանն ինքնիշխան երկրների ներքին գործերին, դեմ են «գունավոր հեղափոխություններին» եւ կխորացնեն համագործակցությունը վերը նշված ոլորտներում»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ «Կողմերը կարծում են, որ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը, ցամաքային միջին եւ փոքր հեռահարության հրթիռների հետազոտման եւ մշակման արագացումը, ինչպես նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան եւ Եվրոպական տարածաշրջաններում դրանք տեղակայելու ցանկությունը, ինչպես նաեւ դրանց փոխանցումն իրենց դաշնակիցներին, լարվածության եւ անվստահության աճի են հանգեցնում, մեծացնում են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ռիսկերը, սպառազինությունների չտարածման եւ վերահսկման միջազգային համակարգի թուլացման են հանգեցնում՝ խաթարելով համաշխարհային ռազմավարական կայունությունը։ Կողմերը կոչ են անում ԱՄՆ-ին դրականորեն արձագանքել ռուսական նախաձեռնությանը եւ հրաժարվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում ցամաքային միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու պլաններից: Կողմերը կշարունակեն պահպանել շփումները եւ ամրապնդել համակարգումն այս հարցում։ Չինական կողմը ըմբռնումով է մոտենում եւ աջակցում է Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայում երկարաժամկետ իրավական պարտադիր երաշխիքների ձեւավորման վերաբերյալ առաջարկներին։ Կողմերը նշել են, որ ԱՄՆ-ի կողմից սպառազինությունների վերահսկման ոլորտում մի շարք կարեւոր միջազգային պայմանագրերի չեղարկումը չափազանց բացասաբար է ազդում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության վրա։ Կողմերը մտահոգություն են հայտնել գլոբալ հակահրթիռային պաշտպանության զարգացման եւ դրա տարրերն աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայելու ԱՄՆ ծրագրերի առաջխաղացման կապակցությամբ: Կողմերը ընդգծել են տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կարեւորությունը, վճռականորեն աջակցում են ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեի կենտրոնական դերին՝ միջազգային համագործակցության խթանման, տիեզերական միջազգային իրավունքի եւ տիեզերական գործունեության ոլորտում կանոնակարգման պահպանման նպատակով: Ռուսաստանը եւ Չինաստանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունությունը եւ տիեզերական ռեսուրսների ուսումնասիրությունն ու օգտագործումը: Կողմերը դեմ են առանձին պետությունների՝ տիեզերական տարածությունը զինված դիմակայության ասպարեզի վերածելու փորձերին, վերահաստատում են իրենց մտադրությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ արտաքին տիեզերքի զինագործումը եւ սպառազինությունների մրցավազքը կանխելու համար: Նրանք կհակազդեն տիեզերքում ռազմական գերազանցության հասնելուն եւ այն մարտական գործողությունների համար օգտագործմանն ուղղված քայլերին։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58