Պեկինում այսօր մեկնարկել են 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում: Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույն պատճառով բաց է թողնում oլիմպիական խաղերը, նշում է՝ փետրվարի 5-ին Հարությունյանը ևս մեկ թեստ է հանձնելու. «Եթե թեստի պատասխանը բացասական եղավ, պետք է մտածենք՝ ինչ կարելի է անել, որ մեր մարզիկը հասնի Պեկին: Չվերթների խնդիր կա: Թիմերն oլիմպիական խաղերին մեկնում են չարթերային թռիչքներով, իսկ վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի միջոցով պետք է փորձենք լուծել այդ հարցը»: Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, ի դեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է: Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44