Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը հայտարարել է, որ հետախուզական իր գործակալություններն ունեն անհերքելի ապացույցներ այն մասին, որ Կրեմլը Ռուսաստանի տարածքում կամ Ուկրաինայում ռուսամետ անջատողականների վերահսկողության ներքո գտնվող հատվածներում նախապատրաստում է կեղծ հարձակումներ, որպեսզի ստեղծի Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններ սկսելու հիմք, գրում է Ամերիկայի ձայնը:
«Մենք տեղեկություններ ունենք, որ ռուսները փորձում են ներխուժման պատրվակ ստեղծել», – ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին պաշտպանության նախարարության մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներին նա ասել է, որ, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է հարձակում իրականացնել ուկրաինական ռազմական ուժերի կամ հետախուզության սպաների կողմից «Ռուսաստանի ինքնիշխան տարածքի կամ ռուսալեզու բնակչության դեմ»։
«Մենք կարծում ենք, որ որպես այս կեղծ հարձակման մի մաս, Ռուսաստանը կստեղծի շատ պատկերավոր քարոզչական տեսահոլովակ, որը ցույց կտա դիակներ, սգավորներին պատկերող դերասաններ և ավերածությունների պատկերներ», – ասել է Քըրբին: «Մեր փորձը ցույց է տալիս, որ նման բաներ շատ քիչ են տեղի ունենում առանց Ռուսաստանի կառավարության ամենաբարձր մակարդակների հավանությունը ստանալու», ասել է նա:
Ռուսաստանի կամ Ուկրաինայի ռուսալեզու տարածքի վրա հարձակում կեղծելու ծրագիրը բացահայտվել է գաղտնազերծված հետախուզության արդյունքում, որի մասին տեղեկությունները ԱՄՆ-ը տրամադրել է ուկրաինացի պաշտոնյաներին և Եվրոպայի դաշնակիցներին:
Դեռեւս դեկտեմբեր ամսին էր Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել կեղծ հարձակման գործողություն մշակելու մեջ: Իսկ Մեծ Բրիտանիան վերջերս հրապարակել էր Ուկրաինայի մի քանի քաղաքացիների անուններ, որոնց Լոնդոնը մեղադրում է ռուսական հետախուզության այն պաշտոնյաների հետ կապեր ունենալու մեջ, որոնք ծրագրում էին տապալել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի իշխանությունը:
Associated Press-ը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնում է, որ Ռուսաստանն այս գործողության ընթացքում կարող է օգտագործել թուրքական արտադրության «Բայրաքթար» մակնիշի անօդաչու սարքեր։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արտադրած անօդաչու սարքերը Ուկրաինայի կողմից օգտագործվել են Դոնբասում ռուսամետ անջատողականների դեմ՝ առաջացնելով Մոսկվայի զայրույթը: Ռուսաստանը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մինսկյան պայմանավորվածությունների խախտում է։
Ռուսաստանի կողմից հարձակում բեմականացնելու ծրագրերի մասին տեղեկությունները հաստատվել են Պետդեպարտամենտի կողմից: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները հրապարակել է հետախուզական տվյալներ՝ «բացահայտելու» Ռուսաստանի ապակայունացնող ծրագրերի չափը Ուկրաինայի վերաբերյալ և այդպիսով հետ պահելու Մոսկվային այս «վտանգավոր» ձեռնարկումը շարունակելուց։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58