Եվ այսպես աշխարհով մեկ մեկնաբանություններ են սկսվել այսօրվա թիվ մեկ նորության մասին։ Մինչ մենք սպասում ենք Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը՝ ոստիկանությունը ֆրանսիական մամուլին նորանոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի մասին։ Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել։ Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը գտնվում էր հյուրանոցում, Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։ Իսկ Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։ Նրանից 16 մլն եվրոյի թանկարժեք իրեր են գողացել։Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։ Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու(2014-ին), Ֆրանսիայի Խորհրդարանի պատգամավոր Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն հայտնել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։«Մենք պետք է փարիզյան գովազդային պաստառներից ջնջենք «Փարիզ սիրում եմ քեզ» ոճի բոլոր գրություններն ու դադարեցնենք զբոսաշրջիկներին գրավելու մեր արշավը։ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հակագովազդ է մեր քաղաքի համար։ Դա հարված է Փարիզի հեղինակությանը»,- մեջբերում է քաղաքական գործչին FranceInfo–ն։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02