Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ափսոս, որ դատաքննությունը դռնբաց չէր, թե չէ մի շարք «հմուտ» պաշտոնյաներ այս խայտառակության պատճառով պետք է հրաժարական տային։ Հուսանք, որ ողջամտությունը կգերիշխի և Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ իրավունքի և ժողովրդավարության առումով մենք չենք գլորվի նախնադար։ Դատարանի որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին»,- գրել է Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր.
«Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02