Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը բացառել է Գերմանիայի կողմից զենքի մատակարարումը Կիեւին՝ հիմնավորելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու երկխոսությունը շարունակվում է: Այդ մասին նա հայտարարել է կիրակի «Ֆունկե» մեդիախմբին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գերմանիայի կառավարությունն արդեն վաղուց պահպանում է պարզ դիրքորոշում, համաձայն որի՝ մենք չեն մատակարարում զենք ճգնաժամային շրջաններ, որպեսզի չմեծացնի այդտեղ իրավիճակի լարվածությունը: Նրա խոսքով՝ հղումը, որ Գերմանիան այն մատակարարել է քրդերին Իրաքի հյուսիսում, քննադատության ենթակա չէ: «Դա բոլորովին այլ իրավիճակ էր»,-համարում է նախարարը: Նա նշել է, որ այդտեղ սպանում եւ ստրկության էին վաճառում մարդկանց, իսկ Գերմանիայի կառավարությունն առհասարակ կողմ չուներ՝ հակագործակալ, որի հետ կարելի էր երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար: «Ուկրաինայում հակամարտության ժամանակ մենք ունենք գործընկերներ, որոնք դարձյալ նստում են բանակցությությունների սեղանի շուրջ, օրինակ, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում եւ նորմանդական ձեւաչափում: Ուստի մեր խնդիրն այժմ ապաէսկալացիան է: Մենք ցանկանում ենք կարգավորել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է Լամբրեխտը՝ հիշեցնելով Կիեւին 5 հազար զինվորական սաղավարտ եւ օգնություն տարամադրելու մասին, որն արդեն ցուցաբերում է Ուկրաինային Դաշնային Հանրապետությունը: Միեւնույն ժամանակ նախարարը չի բացառել, որ Գերմանիան Ուկրաինայի շուրջ ճգնաժամը խորացնելու լույսի ներքո կարող է ուղղել լրացուցիչ ուժեր դեպի Լիտվա: «Ըստ էության՝ ամրապնդման ուժերը պատրաստ են, այժմ քննարկում ենք Լիտվայի հետ, ինչն իմաստավորված կլիներ: ՆԱՏՕ-ում յուրաքանչյուրը կարող է հենվել մեզ վրա»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ ՊՆ ղեկավարը նշել է, որ միության կազմում Ուկրաինայի ներառվելու հարցն այժմ անգամ օրակարգում չէ: Լամբրեխտը նաեւ դարձյալ սպառնացել է Ռուսաստանին «լուրջ հետեւանքներով» Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքում: «Այստեղ քննարկվում են բոլոր տարբերակները [պատժամիջոցները]»,-պնդել է նա:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56