Եվս մեկ ընտրություններ անցան բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով, իսկ թե որոնք են եղել հիմնական ընտրակեղծիքները, կարող եմ առանձնացնել առավել խոշոր չափերի հասնողները. 1) ընտրակաշարք - սկսած 2000 դրամից մինչև 5000 դրամ,
2) ուրիշի փոխարեն քվեարկություն,
3) կրկնակի քվեարկություն,
4) Եվ իհարկե,որպես օգնող ծերերին (որոնք մեծ թիվ են կազմում ՀՀ ում), ուղղորդող և արդյունքում ծախված քվեարկություն:
Ահա այս հիմնական խախտումների պատճառով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարող է մարդը վաճառվել 5000 դրամի դիմաց (5000 դրամը 5 տարում, որը 60 ամիս է, կազմում է, ամեն ամսվա համար ընդամենը 83 դրամ): Այսինքն, ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում են իրենց քվեն, իրենց ընտրությունը, իրավունքն ու ապագան: Մի՞թե այսքան սոսկալի է մարդկանց ենթագիտակցությունը, մի՞թե կարելի է թքած ունենալ ամեն ինչի վրա և ընտել 5000 կամ 10000 դրամը: Ա՜խր դա կբավարարի առնվազն 7 օր, իսկ հետո... Հետո՞ ինչ եք անելու, ինչո՞ւ եք այդքան անտարբեր սեփական եսի հանդեպ: Եթե ձեզ թվում է , թե հոկտեմբերի 2-ի խայտառակությունը, որը եղավ Գյումրիում և Վանաձորում, անհետևանք է մնալու Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա սխալվում եք: Եթե աղքատության և պարտքերի մեջ խրված, սեփական ընտանիքը բաժան-բաժան եղած, ծայրահեղ վիճակում գտնվող և ստիպված արտագաղթող վանաձորցին և գյումրեցին քվեարկում են ՀՀԿ-ի օգտին, ապա ո՞վ է մեղավոր, ումի՞ց եք սպասում օգնության ձեռք, փոփոխություններ, եթե դուք չեք ցանկանում դա: Ամեն ինչ սկսվում է ձեզանից: Հիմա ժողովու՞րդն է արժանի իշխանությանը, թե՞ իշխանությունը՝ ժողովրդին: Ուղղակի ամոթ է:
Այսպես շարունակել չի կարելի, ինքներդ ձեզ ձեր ձեռքով եք սպանում, ուշքի՛ եկեք, շա՛տ ուշ է լինելու, իսկ սերունդները ձեզ են մեղադրելու, ոչ թե ձեզ կաշառողներին:
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44