ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է գազատար կառուցելու հնարավորությունները, որը կմիավորեր իսպանական Կատալոնիան Ֆրանսիայի հետ եւ թույլ կտար նվազեցնել Կենտրոնական Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին կիրակի հաղորդել է la Vanguardia թերթը՝ հղում անելով աղբյուրներին թագավորության կառավարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Դրա տեղեկություններով՝ Midcat գազատարի ստեղծման նախաձեռնությունն արգելափակվել էր երեք տարի առաջ իսպանական եւ ֆրանսիական կարգավորիչ մարմինների կողմից, քանի որ նրանք համարել են, որ դրա կառուցումը շահութաբեր չէր լինի էներգիայի վերականգնվող աղբյուրներով գազն արագորեն փոխարինելու համատեքստում: «Նոր միավորումը Եվրոպայի կենտրոն ալժիրյան եւ հեղուկ գազ տեղափոխելու համար, որը կարող էին պահպանել եւ վերամշակել վերագազիֆիկացման ութ գործարաններ, տեղակայված է Իսպանիայում ու Պորտուգալիայում»,-պարզաբանում է պարբերականը: Լրատվականի տեղեկություններով՝ Ֆրանսիայի հետ նոր արնդրսահմանային միացության հնարավոր վերաթողարկման մասին հարցը Եվրոպայի կենտրոնում գազ մատակարարելու համար ներկայում գտնվում է ՆԱՏՕ-ի երկրների աշխատասեղաններին»: «Գերմանիան շատ հետաքրքրված է նախագծով»,-հավաստիացրել է թերթը՝ հղում անելով նույն այդ աղբյուրներին՝ հավելելով, որ ռուսական գազից Գերմանիայի մեծ կախվածությունը ներկայում Եվրամիության ամենագլխավոր աշխարհառազմավարական թուլություններից մեկն է: «ԱՄՆ-ն համառորեն ճնշում է, որպեսզի Բեռլինը ներառի «Հյուսիսային հոսք-2» գազատարի դադարեցումը Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքների փաթեթում»,-նշել է թերթը: Սակայն, թերթի վարկածով, Գերմանիան չի ցանկանում ռիսկի ենթարկել իր արդյունաբերությունը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58