Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է մարտին 5G տեխնոլոգիայով նոր բյուջետային iPhone եւ նորացված iPad ներկայացնել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Գործակալության տվյալներով՝ նոր հեռախոսը կդառնա iPhone SE մոդելի առաջին թարմացումը երկու տարվա ընթացքում։ Հաղորդվում է, որ հեռախոսը կունենա 5G ցանցային հնարավորություններ, բարելավված տեսախցիկ եւ ավելի արագ պրոցեսոր: Իր հերթին, նոր iPad-ը, ըստ աղբյուրների, կլինի Air մոդելի թարմացում: Աղբյուրները նաեւ հավելել են, որ Apple-ը նախատեսում է iOS 15.4 թարմացումը թողարկել մարտի առաջին կեսին։ Նշվում է, որ ծրագրային ապահովման թարմացումը կառնչվի Face ID-ին, այն թույլ կտա iPhone-ում եւ iPad-ում ճանաչել դիմակ կրող մարդկանց դեմքերը։ Ըստ աղբյուրների՝ Apple-ը պատրաստվում է դրանք ներկայացնել մարտի 8-ի կողմերը: Աղբյուրները նշել են նաեւ, որ շնորհանդեսը, ըստ ամենայնի, առցանց տեղի կունենա։ Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, զբաղվում է անհատական եւ պլանշետային համակարգիչների, աուդիոնվագարկիչների, հեռախոսների, «խելացի ժամացույցների» եւ ծրագրային ապահովման արտադրությամբ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56