Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ առաջին անգամ չափահաս մարդը բուժվել է ՄԻԱՎ–ից։ 44-ամյա բրիտանացին դարձել է հատուկ թեստավորված թերապիան հաջողությամբ անցած 50 մարդկանցից մեկը։
Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների խոսքով՝ նոր մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել եւ ոչնչացնել ՄԻԱՎ–ը միանգամից ամբողջ օրգանիզմում, այլ ոչ թե միայն այն տեղերում, որտեղ վիրուսն առավել ակտիվ է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թերապիայից հետո տղամարդու արյան մեջ վիրուսի պարունակությունն այնքան քիչ է, որ անալիզների պատասխանը բացասական է ցույց տալիս։
Ստանդարտ հակառետրովիրուսային թերապիան ճնշում է ակտիվ ախտահարված բջիջները, սակայն չի ազդում վարակված մյուս T-լիմֆոցիտների վրա։ Դա նշանակում է, որ ներկայումս գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են վերահսկել ՄԻԱՎ ինֆեկցիայի ակտիվությունը, բայց չազատել դրանից։ Գիտնականները նշում են, որ իրենց առաջարկած թերապիան դեռեւս փորձարկումների փուլում է եւ նախատեսված չէ լայն կլինիկական կիրառման համար։
ԱՀԿ տեղեկություններով՝ 2014–ի դրությամբ աշխարհում 37 մլն մարդ ՄԻԱՎ ունի, իսկ 34 մլն–ը մահացել է հիվանդության հարուցած պատճառներից։ Նույն այդ ժամանակահատվածում վիրուսից ամեն տարի մահանում է մոտ 1.5 մլն մարդ, եւ մոտ 2.2 մլն–ը վարակակիր է դառնում։ Հակավիրուսային թերապիա է ստանում հիվանդների կեսից պակասը։
ՄԻԱՎ վիրուսը առաջ է բերում դանդաղ զարգացող հիվանդություն, որն ախտահարում է իմունային համակարգը, ինչի հետեւանքով օրգանիզմն ի վիճակի չի լինում պաշտպանվել առողջ մարդու համար անվնաս ինֆեկցիաներից։ Այս պահին հիվանդությունը չի համարվում ամբողջովին բուժման ենթակա։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47