Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով արձանագրվել է 6 դեպք: Երկու հասցեներում էլ կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կասեցվել են ապօրինի շինարարության դեպքեր, որոնք, ըստ էության, տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների թերի և անպատասխանատու աշխատանքի հետևանք են: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու թերացող աշխատակիցների նկատմամբ կիրառել օրենքի սահմանված վարչական տույժեր:
«Առնվազն անթույլատրելի է, երբ տասն օր շարունակ ապօրինի շինարարություն է կատարվում և այդ մասին մենք տեղեկանում ենք մեր քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերից հետո միայն: Սա նշանակում է, որ տվյալ տարածքների համապատասխան տեսուչներն ու պատասխանատուներն ուղղակի անգործության են մատնված, եթե տասը օր շարունակ չեն հայտնաբերում ապօրինությունն ու համապատասխան քայլեր չեն ձեռնարկում դրանց կասեցման ուղղությամբ: Բոլորին հայտարարեք խիստ նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում ազատեք աշխատանքից: Եվ, ընդհանրապես, այս ուղղությամբ եղեք առավել կոշտ և հետևողական: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են նման աշխատաոճը, անելիք չունեն այստեղ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 80 վարչական արձանագրություն: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47