«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան:
Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02