ԱԺ «Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000 դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին գլխադասային՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Նախագիծն այսօր հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց ԱԺ նիստում՝ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար։
«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար։ Առաջարկվող փոփոխության հիմնավորումն է՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանակցել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոս, սննդամթերքը՝ 11,7 տոկոս»,- ասաց Ա. Վարդանյանը։
Նրա խոսքով, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում։
«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են։ Այս կառավարությունը եկել էր նրանց բարեկացությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։ Հանձնաժողովում քննարկում ենք արել, և ես իբրև հիմնական զեկուցող մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել։ Ցավոք, բացասական եզրակացություն է տրվել։ Ձեզ, հարգելի խորհրդարան, հորդորում եմ կողմ քվեարկել այս օրենքին, հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարեց Ա. Վարդանյանը։
Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ առաջարկել են հետ քաշել օրենքը, հետաձգել քվեարկությունը, ներկայացնել նոր նախագիծ, հիմնական զեկուցողը չի համաձայնվել, նախագիծն այս տեքսով բացասական եզրակացություն է ստացել։ Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այժմ պետք է քվեարկեն ոչ թե օրենքն ընդունել-չընդունելու հարցը, այլ քննարկման առարկա դարձնել ԱԺ-ում։
«ԱԺ նիստերում հնչած առաջարկությունների, քննարկումների արդյունքում նախագիծը կարող է լրամշակվել և վերջնական տարբերակով առաջարկվեր քվեարկության»,- ասաց Ա . Մինասյանը։
Քվեարկության դրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարց։ 31 կողմ, 61 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44