2016 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ Բենիկ Մ.-ն և հայտնել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի անասնապահական ֆերմայից անծանոթ անձինք մեքենայով առևանգել են իր ծանոթին:
Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՔԾ-ից, նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ առևանգվողն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղասեմ Ղ.-ն է, որը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը Մայակովսկի (նախկինում՝ Շահաբ) գյուղի անասնաֆերմայի շրջակայքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչ Թ. Գ.-ն և մի խումբ այլ անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ: Այնուհետև նույն անձինք, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, վարել են անհայտ ուղղությամբ՝ սպառնալով սպանել իրեն:
Ճանապարհին ավագ մաքսային տեսուչը հեռախոսազանգ է ստացել ոստիկանությունից, որից հետո իրեն ազատ են արձակել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47