Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը իր Telegram-ալիքում։ «Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ», - պարզաբանել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ մի շարք արտասահմանյան պարբերականներ ուշադրություն էին դարձրել շատ երկար սեղանի վրա, որի շուրջ նստած էին Պուտինը եւ Մակրոնը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, բրիտանական The Sun թերթը նշել է, որ Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ՝ նրան նստեցնելով մեծ սեղանի մյուս ծայրում ՝ հեռավորության վրա մնալու համար: Daily Mail-ի լրագրողներն իրենց հերթին ենթադրել են, որ այդպիսով Պուտինը ցանկացել է մատնանշել այն անդունդը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Ավելի վաղ լուսանկարը, որի վրա երկու երկրների առաջնորդները պատկերված են Կրեմլում հանդիպման ժամանակ, դարձել էր սոցցանցերի մեմ: Մասնավորապես, օգտատերերը կատակել են, որ հենց սեղանի երկարության պատճառով Պուտինի եւ Մակրոնի բանակցություններն այսքան երկար են տեւել, փոխանցում է Lenta-ն։ Երկու երկրների ղեկավարների բանակցությունները Կրեմլում կայացել են փետրվարի 7-ին եւ շարունակվել ավելի քան հինգ ժամ: Ամփոփելով արդյունքները՝ Պուտինը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպումն անցել է գործնական հունով, այն բովանդակալից եւ օգտակար է եղել: Պետության ղեկավարը նաեւ ճշտել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58