Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկա տարիներին տեղափոխվելու ենք տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի ու բաժարար գծերի խորացման նոր ժամանակահատված: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընդգծեց, որ այս իրավիճակում Հայաստանը ստեղծված իրադրությունը և առաջիկա գործընթացները խորն ուսումնասիրելու, իրադարությունը ճշգրիտ գնահատելու կարևոր խնդիր ունի.
«Սա ենթադրում է ձևավորվող նոր ռազմաքաղաքական միջավայրում Հայաստանի տեղի և դերի ամրագրման, բարենպաստ միջավայրի ապահովման, միջազգային խաղացողների համար որպես ընկալելի գործընկերոջ դիրքավորմանը և պետական կառավարման համակարգերը տարբեր սցենարային զարգացումների նախապատրաստման անհրաժեշտություն»,- ասաց Աբրահամյանը, տեղեկացնում է Փաստինֆոն:
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը և բացառապես իշխանության պահպանության դիրքերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքները, այլ բերում է նոր ռիսկեր.
«Իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները վատնում է ներքաղաքական գործընթացներում, ընդդիմադիր գործիչների, տարբեր հասարակական դեմքերի, իր նկատմամբ նույնիսկ չեզոք դիրքորոշում ունեցող անձանց խմբերին լռեցնելու, ճնշելու և որպես վերջնարդյունք այլակարծությունը սպանելու, հասարակական համերաշխությունը խաթարելու, երկրում խորը պառակտումներ մտցնելու և ներքին անկայունություն հրահրելու համար»,-ասաց Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մեր իշխանությունները սխալվում են՝ կարծելով, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը, միակողմանի զիջումների գնալը բավարարելու է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ախորժակը.
«Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշությունների, անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու առհասարակ հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44