«Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թ. փետրվարի 1-ից ավելացել է 4.7 դրամով, սա այն դեպքում, երբ վարչապետ դառնալու նախաշեմին Փաշինյանը հայտարարում էր, որ հոսանքի գները մեզ մոտ պետք է առնվազն 20%-ով իջնեն»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել փողոց՝ բողոքելով էլեկտարէներգիայի գնի թանկացման դեմ:
Վերհիշելով այդ տարվա ցույցերը՝ պատգամավորն ասաց. «Ամեն մեկն իր դերակատարումն ուներ՝ մեկը ջրվող էր աշխատում, մուսը՝ գոռացող, երրորդը կենդանի պատ կոչվածում էր հայտնվել, որպեսզի հերոսաբար տարանջատի ցուցարարներին ոստիկաններից, ամեն մեկն իր դերը խաղաց ու բոլորով գնացին տուն»:
Նա նկատեց, որ ներկայում թանկացել է ոչ միայն հոսանքը, բայց 2015 թվականին բողոքող աղջիկներն ու տղաները չկան, չեն բողոքում և չեն հայհոյում թանկացնողներին, քանի որ իրենք են դարձել թանկացնող իշխանավոր:
«Թալանից, կոռուպցիայից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ՝ պետական միջոցներով պադավատապետություն և թայֆայապետություն կառուցելով»,- հայտնեց Մանուկյանը և ենթադրեց, որ նրանք բողոքում էին ոչ թե թանկացումների դեմ, այլ դժգոհ էին, որ իրենք չէին թալանողները, անարդարության կառավարիչները, թանկացումներից օգտվողները:
Պատգամավորի խոսքով՝ ներկա կառավարիչներն իշխանության եկան գյուղացուն և աշխատավորին սիրաշահելով, բայց հետո էլ ասացին, որ աղքատությունը գյուղացու և աշխատավորի գլխում է, որ գյուղացին ու աշխատավորը ձրիակեր են, որ պետությունն իրենց տալու բան չունի և թող գնան իրենց գլուխն ինչպես ուզում են, այնպես էլ պահեն:
Արեգնազ Մանուկյանը տեղեկացրեց, որ հողը մշակելու ժամանակահատվածում պարարտանյութի գինը եռակի ավելացել է՝ գյուղացուն դնելով անելանելի վիճակում և նկատեց, որ նախկին 7 հազարի դիմաց այսօրվա 20 հազար դրամանոց սելիտրան էլ նրանք դժվարությամբ են գտնում, ինչը խոսում է ապագա թանկացումների մասին:
«Սեփական խոսքին զրոյական արժեք տվող կատակասեր և ինչպես հետո պարզվեց՝ ստրկացված էկոնոմիկայի նախարարի պայմաններում չի կարող դրական ակնկալիք լինել, առավել ևս դրական ակնկալիք չի կարող լինել մեր երկիրը պարտության տարած և հիմա թուրքերի բոլոր նախապայմանները բավարարող Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում»,- հայտարարեց կին պատգամավորը:
Դիմելով ժողովրդին՝ Մանուկյանն ասաց, որ եթե կյանքի որակի դրական փոփոխություն է ցանկանում, ապա պետք է հեռացնեն այս իշխանություններին:
«Կլինի իշխանության հեռացում՝ կունենանք զարգանալու շանս, չի լինի՝ ստիպված կլինենք սպասարկել, թուրք-ադրբեջանական շահերը, կարծում եմ՝ մեր անելիքն ակնհայտ է, ընտրությունը մեծ չէ՝ կամ-կամ»,- խոսքն ավարտեց Արեգնազ Մանուկյանը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58