Մադագասկարում «Բատսիրայի» արևադարձային ցիկլոնի պատճառով զոհվածների թիվը հասել է առնվազն 33-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին այդ մասին հաղորդել է Madagascar Tribune թերթը՝ վկայակոչելով Բնական աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային բյուրոն:
Բյուրոյի տվյալներով՝ առայժմ պարզվել է, որ ցիկլոնը 33 մարդու կյանք է խլել, ընդամենը տուժել է 70 355 մարդ: Սակայն հաշվարկը դեռ ավարտված չէ, տվյալներ են հավաքվել միայն Մադագասկարի հարավի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ առայժմ հաշվարկներում չներգրավված շրջաններից միայն մեկում՝ Իկյունգուում (երկրի արևմուտք), զոհվածների թիվը գնահատվում է 54, զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների:
Առավել տուժած վայրերում ավերածություններն ուղեկցվել են նաև տեղատարափ անձրևներով և հեղեղումներով, կատարվում է բնակչության տարհանում, կարիքավորներին անվճար պարեն են բաժանում: Ցիկլոնը Մադագասկարում մոլեգնել է լույս փետրվարի 6-ը: Խոշոր քաղաքները չեն տուժել, տարերքի հարվածը բաժին է ընկել հիմնականում երկրի արևելքին և հարավին՝ առավելապես գյուղական բնակչությամբ: Շատ շրջաններում ավերվել են բնակելի տներ, վնասվել են էլեկտրացանցերը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56