«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը առաջարկում են փոփոխել դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, դատավորի և ԲԴԽ անդամ նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին գործող օրենսդրությամբ պահանջվում է, որ նախ դատական խորհուրդը այս հարցով առնվազն 2/3 մասնակցությամբ քվորում ապահովի, այսինքն՝ ԲԴԽ 10 անդամից 7-ը այսօրվա կարգավորումներով պետք է կողմ քվեարկեն, որպեսզի դատավորների նկատմամբ այսպիսի գործողություններ իրականացվեն:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխել այս հարաբերակցությունը և թույլատրել, որպեսզի քվորում լինի 6 անդամի առկայության դեպքում, իսկ 5-ի կողմ քվեարկության արդյունքում դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:
«Եղել են և կարող են լինել իրավիճակներ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը կարող է իջնել 6-ի և բավականին երկար քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում անդամներ չընտրվեն կամ, օրինակ, դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել և ընտրել դատավոր անդամների և թիվը 6-ից նվազի։ Ի՞նչ է սա նշանակում, որ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ հստակ հասկանալով մոտակա 3-4 ամիսների ընթացքում հնարավորություն չի լինելու նիստ հրավիրել ԲԴԽ-ում և որոշում կայացնել։ Եվ մենք այդպիսի իրավիճակներում եղել ենք։ Եվ շատ է խոսվում նրա մասին, որ մենք ճնշում ենք դատական իշխանությանը։ Կներեք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն է եղել, որ այդ 2/3 նախատեսումը կարող է հանգեցնել արդարացումների շատ դեպքերում»,- ընդգծեց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ սա շատ վտանգավոր դրույթ է և անթույլատրելի է, երբ նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նման սկզբունքային նշանակության հարց է բերվում օրակարգ՝ առանց լուրջ մասնագիտական քննարկումների, առանց իրավասու մարմինների քննարկումների, առանց փաստաբանական և իրավաբանական համայնքի հետ քննարկումների.
«Բայց ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ֆոնին, երբ դատավորի նկատմամբ ապօրինի հետապնդումներ, կալանավորումներ են սկսվել, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսվել, այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան պարզապես օրինականացնել դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթաց»,-ասաց նա:
Նախագծին «կողմ» քվեարկել է 66 պատգամավոր, «դեմ»՝ 30, ձեռնպահ՝0։
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44