Ես շարունակում եմ պնդել, որ առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն հնարավոր չէ անել, որովհետեւ ժողովուրդն այն գործոնն է, որը որոշումներ է կայացնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Վանաձորում եւ Գյումրիում չի հաղթահարել 6-տոկոսանոց նվազագույն շեմը:
Հարցին, թե երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո շարունակո՞ւմ են պնդել, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, Փաշինյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ես անհնար եմ համարում իշխանափոխություն՝ առանց ժողովրդի կամարտահայտման: Իշխանափոխությունն արվում է հանուն ժողովրդի, ոչ թե ի հեճուկս»:
Նիկոլ Փաշինյանը նախօրեի ընտրություններից հետո շարունակում է պնդել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է լինել Հայաստանի թիվ մեկ ընդդիմությունը. «Քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, երկրում չի լինելու ժողովրդավարական իշխանափոխություն: Մենք հավակնել էլ ենք, հավակնում էլ ենք լինել այդ միակ ընդդիմությունը, դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար պատկերացնելի են, եւ եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են ուժերը մեկտեղել, նրանք պետք է համախմբվեն մեկ քաղաքական ուժի շուրջ»:
ՔՊ-ի անդամը կուսակցությունների 90 տոկոսի հետ որեւէ համագործակցության եզրեր չի տեսնում. «Ուղղակի քաղաքական կենսագրությունից ելնելով չեմ կարող համագործակցել: Գուցե կարող է պարզվի՝ իրենց գործունեությունը ընդունելի է ժողովրդի համար, բայց դա իմ գնահատականը չի փոխում»:
Նիկոլ Փաշինյանը զարմացած է նախօրին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով. «Ինձ ընդհանրապես զարմացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում Վանաձորում, Կապանում եւ այլ տեղերում հաղթանակ ունեցավ»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում չի հաղթահարել 6-տոկոսանոց շեմը: ՔՊ-ն Վանաձորում ստացել է 4,08 տոկոս, իսկ Գյումրիում՝ 1,48 տոկոս:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55