«Ի վերջո մենք պետք է պարզենք, թե այն, ինչը որ հնչեցվում է կառավարության կողմից՝ թվեր, վիճակագրություն, աշխատանքի որակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աճ, ինչքանո՞վ են իրատեսական»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության հրապարակած իրար առնչվող մակրոտնտեսական ցուցանիշները ոչ միայն չեն համապատասխանում միմյանց, այլ նույնիսկ հակասություն կա: Ըստ Ավետիսյանի՝ մյուս խնդիրն էլ այն է, որ այդ թվերն առաջինը հայտարարում է կառավարությունը, այնուհետև պաշտոնական վիճակակգրությունը դրանք արտատպում է: «Մի հատ ճշտեք՝ եկեք ասեք, թե ինչպես մինչև պաշտոնական վիճակագրության հրապարակելը վարչապետը, կառավարության անդամները թվերն ասում են, հետագայում հիմնական աղբյուրից՝ պաշտոնական վիճակագրությունից իմանում ենք այդ մասին, այսինքն՝ թելադրո՞ւմ եք՝ այնտեղ գրո՞ւմ են»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը: Թադևոս Ավետիսյանի խոսքով, 2021 թվականին միջին աշխաավարձն աճել է 7.6 %-ով, աշխատողների թիվը աճել է 4%-ով, իսկ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ընդամենը 1 տոկոսային կետով, բայց ամբողջական եկամտահարկը ավելացել է միայն 3-3.5%-ով, որը տրամաբանական չէ: «Բացատրության կարիք ունի, քանի որ աշխատավարձից վճարվող հարկերի առյուծի բաժինը՝ 80%-ը եկամտահարկն է: Եկեք բացատրեք՝ այս անհամապատասխանությունը: Հարյուր անգամ հոդվածներով հարցը բարձրացրել ենք, բայց պատասխան չկա և կառավարության հաջորդ նիստին նույն բան է կրկնվում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02