Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ դպրոցները կունենան նաև վարչատնտեսական մասի համակարգող: Նախագծով սահմանվում է, որ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը: Ամրագրվել է, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Հստակեցրել ենք տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք: Հստակեցրել ենք նաև վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու հնարավորությունը. համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները», - ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ֆիքսվել է, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ: Նախատեսվել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը: «Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ հնարավորություն պետք է տա գնալ ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ, համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի», - ասաց փոխնախարարը:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44