Արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է կրիպտոարժույթի պատմության մեջ ամենամեծ գողության բացահայտման մասին՝ առգրավելով ռեկորդային 3,6 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին ամուսնական զույգից, որը 2016 թվականին ենթադրաբար կոտրել է կրիպտոարժույթի Bitfinex բորսան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ 34-ամյա Իլյա Լիխտենշտեյնը եւ նրա կինը՝ 31-ամյա Հիզեր Մորգանը, ձերբակալվել են երեքշաբթի առավոտյան՝ նյույորքյան Մանհեթենում։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի խոսքով՝ Լիխտենշտեյնը եւ Մորգանը կանգնած են արդարադատության նախարարության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական յուրացման հետեւում: Մոնակոն ընդգծել է, որ նախարարության կողմից իրականացված հաջող գործողությունը ապացույցն է այն բանի, որ կրիպտոարժույթն այլեւս «հանցագործների համար ապաստարան չէ»։ Նյու Յորքի բնակիչներ Լիխտենշտեյն ու Մորգան ամուսինները երեքշաբթի կեսօրին կանգնել են Հարավային շրջանի դաշնային դատարանի առջեւ: Նրանց փողերի լվացման եւ իշխանություններին խաբելու հանցավոր պայմանավորվածության մեղադրանք է առաջադրվել: Գործը հասել է Վաշինգտոնի դաշնային դատարան: Ամուսինները մեղադրվում են կրիպտոարժույթի Bitfinex բորսան հաքերային եղանակով կոտրելու արդյունքում գողացված 119 754 բիթքոինների լվացման մեջ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործության պահին գողացված միջոցների արժեքը բիթքոիններով գնահատվել է 71 միլիոն դոլար, սակայն, հաշվի առնելով կրիպտոարժույթի արժեքի աճը, այժմ գողացված բիթքոինների ծավալը գնահատվում է. ավելի քան 4,5 միլիարդ դոլար: Այս հանցագործության հետաքննության կարեւոր իրադարձությունը կարող էր դառնալ AlphaBay ընդհատակյա դարքնեթ-շուկայի կործանումը, որը դադարեց գոյություն ունենալ 2017թ. իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Արդարադատության նախարարությունում տեղեկացրել են, որ հաքերների գողացած միջոցների մի մասը փոխանցվել է AlphaBay-ին։ Թվային արժույթի հսկմամբ զբաղվող Elliptic ընկերության տվյալներով՝ անլեգալ կայքի փակումը, հավանաբար, իշխանություններին թույլ է տվել հետեւել AlphaBay-ի ներքին տրանզակցիաներին եւ դրանք կապել Լիխտենշտեյնի կրիպտոարժութային հաշիվների հետ։ Bitfinex-ի հայտարարությունում ասվում է, որ բորսան աշխատում է արդարադատության նախարարության հետ, որպեսզի «մեր կանոնները հաստատի գողացված բիթքոինները վերադարձնելու համար»։ Լիխտենշտեյնը եւ նրա կինը փորձել են նաեւ փող լվանալ փոխանակման կետերի օգնությամբ եւ միջոցները փոխանցել են որպես սթարտապ-քարոզչության վճարներ Հիզեր Մորգանի անունով, տեղեկացրել են արդարադատության նախարարությունում։ Երեքշաբթի դատախազությունը հայտարարել է, որ անօրինական եկամուտները ծախսվել են տարբեր իրեր գնելու վրա՝ սկսած ոսկուց եւ NFC-թոքեններից, վերջացրած Walmart առեւտրային ցանցի «միանգամայն երկրային» նվեր-սերտիֆիկատներով։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56