«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու եւ կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է: Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը: Թեման կրկին բարձրացավ անցած տարեվերջին` Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախի կարգավիճակի թեման ՀՀ վարչապետը համարում է փակված: Եվ Արայիկ Հարությունյանը կրկին խոստացավ իրականացնել 21-ի հունվարին մշակված սխեման` նախկին պաշտոնյաներին եւ ընդդիմադիրներին ներգրավելով կառավարման գործին: Չնայած, նախնական քննարկման համաձայն, անցած շաբաթներին կառավարության մի շարք առանցքային պաշտոնյաներ արդեն պետք է հրաժարական տային, այդ թվում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ այլք, սակայն առայսօր ընդամենը մեկ՝ ԿԳՄՍ նախարարն է փոխվել, որին Հարությունյանն իր խորհրդական է նշանակել: Երեկ նրա հրամանագրով էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններն են տարանջատվել՝ տպավորություն ստեղծելով, թե հերթական կադրային փոփոխությունն է անում, եւ ծրագիրն ուժի մեջ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47