Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին:
Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության, կրթական, նախակրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, ՀՀ կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները:
«Առաջնորդվելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացով` մեր առաջնահերթ նպատակն է կարևորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր և ավելի մեծ թվով գումարներ ուղղել նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:
ԿԽՄԿ ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է ԿԽՄԿ-ի կողմից 2020 թվականին հայ- ադրբեջանական հակամարտության հետևանքով Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք ընդգրկում էին պաշտպանության, առողջապահության, կրթության և տնտեսական անվտանգության ոլորտները:
«Սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` մենք առաջին հերթին ցուցաբերել ենք մարդասիրական օգնություն` տնտեսություններին տրամադրելով սնունդ: Սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին աջակցել ենք հեռավար կրթության հասանելիության ապահովման, պաշտպանական միջոցառումների իրականացման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, առաջին և անհետաձգելի բուժօգնության տրամադրման կազմակերպման ուղղությամբ: Տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց բնակարաններում արցախցիներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել ենք դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 280 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր և վառելիք ձեռք բերելու համար»,- նշել են ԿԽՄԿ ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են նաև առաջիկա համատեղ անելիքները, որոնք ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:
«Մենք նախատեսում ենք անհրաժեշտության դեպքում շարունակական դարձնել սահմանամերձ բնակավայրերում կրթության և առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերը, ստեղծել հոգեբանական կենտրոն և տեղաբնակների համար իրականացնել սոցիալ- հոգեբանական ծրագիր, աջակցել վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, օժանդակել տնտեսություններին պաշտպանության, դաշտավարական և գյուղատնտեսական ծրագրերում, իսկ Մեծ Մասրիկ բնակավայրում իրականացնել կապտաժների վերանորոգման ծրագիր: Նախատեսել ենք այս տարի սահմանամերձ բնակավայրերի համար իրականացնել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկարատև երկու ծրագիր, որի համար ակնկալում ենք մարզպետարանի, համայնքների և բնակավայրերի ղեկավարների աջակցությունը»,- հավելել է Էլիան Շահվայնը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարզի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած մարդասիրական ծրագրերը՝ հավաստիացրել է, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր ուժերի և լիազորությունների ներածին չափով աջակցել կոմիտեին՝ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:
Կողմերը շնորհակալություն են հայտնեցին միմյանց՝ արդյունավետ քննարկման համար:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56