Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի ավարտել է իր այցը հակամարտությունների թատերաբեմ հանդիսացող Կովկասի տարածաշրջան՝ Վրաստանից հետո Ադրբեջան այցելելով, գրում է The New York Times-ը:
Խոսելով տարածաշրջանում պատերազմների մասին՝ նա կոչ է արել, որ կրոններն «ակտիվ գործոններ լինեն, որոնք կաշխատեն ողբերգությունները և ներկայիս լարվածությունները հաղթահարելու ուղղությամբ»:
Ինչպես գրում է թերթը, Ֆրանցիսկոս պապն, այնուամենայնիվ, լուռ է մնացել Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների և արդար ընտրությունների հետ կապված դիրքորոշման մասին, որը բազմիցս մեծ քննադատության է ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը բազմաթիվ խախտումներ են փաստագրել, այդ թվում՝ լրագրողների և քաղաքական այլախոհների բանտարկում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների լիազորությունների կասեցում և քաղաքացիական հասարակության խմբերի նկատմամբ բռնաճնշումներ:
Ֆրանցիսկոս պապը, փոխարենը, Հռոմ վերադառնալիս ինքնաթիռում խոսել է այցի հետ առնչություն չունեցող մի քանի թեմաների մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների և գենդերային ինքնության հարցերի:
Ֆրանցիսկոսի կարճատև՝ մոտ 10 ժամ տևած այցը նավթով հարուստ Ադրբեջան դեպի Կովկաս երկու մասից բաղկացած ուղևորության վերջին կանգառն էր, որը սկսվել էր հունիսին Հայաստան այցելությամբ, գրում է թերթը:
Այցելելով Կովկաս՝ Ֆրանցիսկոս պապը ժամանել է մի տարածաշրջան, որը խճճված է հակամարտությունների մեջ և որը, միևնույն ժամանակ, ունի աշխարհաքաղաքական կարևորություն որպես Արևելքի և Արևմուտքի միջև պատմական խաչմերուկ:
Վրաստանի առաջնորդները հուսով են եղել, որ Պապի այցը կօգնի հիշեցնելու աշխարհին, որ Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը 2008 թվականի պատերազմից հետո «օկուպացված է մնում Ռուսաստանի կողմից զինված և ֆինանսավորված անջատողականների կողմից»:
Հայաստան կատարած այցի ժամանակ նա խոստացել է խոսել ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղիների մասին և Հռոմ վերադարձի ճանապարհին հիշեցրել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին
Ֆրանցիսկոս պապն այս անգամ էլ երկխոսության կոչերով է հանդես եկել, նա կոչ է արել միջազգային հանրությանն օգնել խաղաղության հաստատման գործում՝ իրեն նկարագրելով որպես «խաղաղության ուխտագնաց» տարածաշրջանում:
Ալիևի իշխանության կողմից քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների բռնաճնշումների մասին նրա լռությունը նկատելի էր, բայց թերևս ոչ զարմանալի: Նա սովորաբար միջազգային ուղևորությունների ժամանակ զգուշորեն փորձում է խուսափել իշխանությանն ուղղված քննադատությունից՝ չնայած նա դա սովորաբար անում է անուղղակի կերպով, գրում է The New York Times-ը:
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55