Չինաստանի հետ առճակատումն անխուսափելի չէ, սակայն Միացյալ Նահանգներն իրենց դաշնակիցների հետ միասին պետք է պաշտպանեն կանոնների վրա հիմնված համակարգը, որը սպառնում է չինական ագրեսիան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն։
Հարցին՝ արդյո՞ք անխուսափելի է Չինաստանի հետ առճակատումը Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Բլինքենը պատասխանել է. «Ոչինչ անխուսափելի չէ»: «Կարծում եմ, որ մենք կիսում ենք այն մտավախությունը, որ վերջին տարիներին Չինաստանն ավելի ագրեսիվ է պահում իրեն տանը եւ էլլ ավելի ագրեսիվ՝ տարածաշրջանում եւ գուցե դրանից դուրս»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Quad-ի գործընկերներին (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան եւ Ճապոնիա) համախմբում է «դրական տեսլականն այն մասին, թե ինչ կարող է բերել ապագան» եւ «հանձնառությունը կանոնների վրա հիմնված համակարգի պաշտպանությանը, որի ստեղծման համար մենք հսկայական ժամանակ եւ ջանք ենք ծախսել»,- հավելել է նա։
Բլինքենի այցը կոչված է աջակցելու Ամերիկայի շահերին Ասիայում եւ դրա՝ Չինաստանի աճող համառությանը տարածաշրջանում հակազդելու մտադրությանը: Նա նաեւ կայցելի Ֆիջի եւ Հավայան կղզիներում Հյուսիսային Կորեայի հետ կապված հրատապ հարցերը կքննարկի իր ճապոնացի եւ հարավկորեացի գործընկերների հետ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56