Ըստ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի՝ բոլոր հիմքերն ունենք փաստելու, որ շատ կոշտ, հանրության համար անսպասելիորեն անզիջում ընտրապայքար էր: Նա Tert.am-ի հետ զրույցում, խոսելով հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների և Գյումրիում գրանցած «Բալասանյան Դաշինքի» արդյունքների մասին, նշեց, որ դա պետք է համարել անզիջում պայքար և դրական ձեռքբերում:
«Հանրությունն ականատես եղավ ազդեցիկ քաղաքական ուժերի անզիջում պայքարին: Սա խոսում է այն մասին, որ Տեղական ինքնակառավարման համակարգին վերապահված խնդիրները, որոնք ձևավորում են մեր կյանքի պայմանները, նաև դառնում են ազդեցիկ քաղաքական ուժերի քաղաքական պայքարի հիմնահարցեր»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա՝ նախընտրական շրջանն ուղղորդվել է դիտորդների, լրագրողների, քաղաքական գործիչների ամենակոշտ գնահատականներով․«Եթե մենք փորձենք վերլուծել ընտրախախտումների մասին հրապարակումները, դրանց բովանդակությունը, ապա կարող ենք նկատել, որ նախկին ընտրությունների համեմատ կրկնակի անգամ դրական էին․ դրանք այն խախտումներն էին, որոնք երբևէ չէին կարող կանխորոշել ընտրության արդյունքները»,- ասաց նա:
Ողջունելով մասնավորապես գյումրեցիներին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նրանք միջկուսակցական պայքարի մեջ գնահատել և ընտրել են քաղաքապետ: «Այստեղ կարևոր էր ոչ այնքան քաղաքապետի քաղաքական պատկանելությունը, որքան քաղաքի խնդիրները լուծելու նրա կարողություններն ու ընդունակությունները,- ասաց նա՝ ավելացնելով, որ Սամվել Բալասանյանը ցույց էր տվել, որ ունի խնդիրներ լուծելու կարողություններ:
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այս ՏԻՄ ընտրությունները կատարում են լակմուսի դեր՝ համապետական ընտրությունների համար։ Քաղաքական գործիչը սա համարեց շատ դրական միտում․«Համաձայնեք, որ համապետական ընտրություններում օրակարգը տարբերվում է ՏԻՄ ընտրությունների օրակարգից: Երբ նկատում ենք, որ քաղաքացին վատ է ապրում, նկատի ունենք ոչ այնքան արտաքին քաղաքական, համապետական շատ ու շատ խնդիրներ, այլ թե կոնկրետ քաղաքացին ինչ միջավայրում է ապրում․երեխան մանկապարտեզ գնո՞ւմ է, թե՝ ոչ, փողոցները մաքո՞ւր են, թե՝ ոչ: Այդ առումով ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր քաղաքական կուսակցությունները պետք է սկսեն դրա մասին մտածել լրջորեն: Եթե կուսակցությունը չի կարողանում տեղական խնդիրներ լուծել, ինչպե՞ս է կարողանալու համապետականները լուծել»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47