Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պատասխանատուներն անդրադառնալով նախագծին՝ նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում: Նախագծի համատեքստում անդրադարձ է կատարվել կրթության բովանդակությանը, չափորոշիչներին, նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, բուհերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ու ակադեմիական քաղաքի հիմնմանն ուղղված աշխատանքներին: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ ու առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ՝ զուգահեռ այն լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01