Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ուղեւորվել Ուկրաինա Ռուսաստանի հետ սահմանին լարվածության աճի պատճառով: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշում է կայացվել փետրվարի 13-ից Ուկրաինայի ամբողջ տարածքի նկատմամբ սահմանել ուղեւորությունների վտանգի մասին նախազգուշացման չորրորդ աստիճը (ուղեւորությունների արգելք)»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Կորեայի ԱԳՆ-ում նաեւ կոչ են արել Ուկրաինայի տարածքում գտնվող հայրենակիցներին անհապաղ վերադառնալ հայրենիք կամ մեկնել այլ անվտանգ երկրների եւ վերանայել հետագա ուղեւորությունների իրենց ծրագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիեւում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը կոչ է արել հայրենակիցներին հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում տարհանմանը, այլ անվտանգության սպառնալիքի պատճառով երկիրը լքելու ինքնակամ ընտրության մասին է: Իրենց հայրենակիցներին համապատասխան կոչ են ուղղել նաեւ Ճապոնիայի իշխանությունները:v
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45