«Հյուսիս – հարավ» ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում ԱԶԲ-ն բարեհաջող ավարտել է գործունեությունը, և այժմ շարունակում է աշխատել Տրանշ 3-ի շինարարության մեջ ներառված կազմակերպությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Մ-6 Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերին առնչվող հարցեր:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս է հայտնել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության բնագավառների ռազմավարությանը և զարգացմանն առնչվող հարցեր, ԱԶԲ-ի հետ այդ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները:
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55