Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է քննարկել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով սահմանված մուտքի սահմանափակումների մեղմացումը, որոնք փաստացի արգելում են նոր վիզաների տրամադրումն օտարերկրյա քաղաքացիներին։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կցանկանայինք դիտարկել սահմանափակումների թուլացման հնարավորությունը»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ համապատասխան որոշումը կկայացվի օմիկրոն շտամի հետ կապված գիտական տվյալների համապարփակ վերլուծության, ինչպես նաեւ այլ երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունների հիման վրա։
2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ճապոնիան դե ֆակտո արգելեց նոր վիզաների տրամադրումն աշխարհի բոլոր պետությունների եւ տարածաշրջանների քաղաքացիներին՝ կորոնավիրուսային շտամների տարածման պատճառով։ Ներկայումս Ճապոնիա կարող են մուտք գործել միայն ճապոնացիները, երկրում մշտապես բնակվող օտարերկրացիները, երկարաժամկետ վիզաներ ունեցողները եւ դիվանագետները։ Բացի այդ, մուտքը կարող է թույլատրվել Ճապոնիայում ապրող օտարերկրացիների հարազատներին «բացառիկ դեպքերում», օրինակ՝ ընտանեկան պատճառներով: Միաժամանակ մուտքի սահմանափակում է գործում՝ օրական ոչ ավել, քան 3.5 հազար մարդ։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45