Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրեցին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց էր կացվում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: Այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էր երկու տասնյակից ավել թիմ:
«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։
Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվեցին մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և ակտուալությունը։ Հաղթող ճանաչվեցին ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացան համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:
ArmCover թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ։
«Հեքըթոն»-ի ձևաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է և ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձեցին մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, և նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Նշենք, որ Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47