2021 թվականին աստղագիտության ձեռքբերումներից մեկը Արեգակնային համակարգի ամենամեծ գիսաստղի չափերի նախնական գնահատումն էր։ Բեռնարդինելի-Բեռնշտայն գիսաստղը (C/2014 UN271), որը հայտնաբերվել է դեռեւս 2014 թվականին, միայն անցյալ ամառ է ուսումնասիրվել։ Ելնելով գիսաստղի պայծառությունից՝ նրա տրամագծի չափը գնահատել են մոտ 150 կմ։ Գիսաստղի մեկ այլ ուսումնասիրություն, Չիլիում Atacama Pathfinder Experiment ռադիոաստղադիտակի օգնությամբ, հնարավորություն է տվել հաստատել եւ ճշգրտել այդ տվյալը։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Sciencealert-ին։
Ավանդաբար գիսաստղերը շրջապատված են փոշու եւ գոլորշու ամպով, ինչն ուղղակի ազդեցություն է թողնում երկնքում գտնվող օբյեկտի տեսանելի պայծառության վրա: Ռադիոաստղադիտակները թույլ են տալիս շրջանցել այդ խափանումները: Ուստի, Փարիզի աստղադիտարանի աստղագետները, օգտագործելով Հարավային Ամերիկայում Ատակամա զանգվածի տվյալները, ձեռնամուխ են եղել հաստատել եւ ճշգրտել ռեկորդակիր գիսաստղի չափերը: Հետազոտության արդյունքները շուտով կհրապարակվեն Astronomy and Astrophysics Letters հեղինակավոր ամսագրում, իսկ նախնական պրինտն այժմ հասանելի է arXiv-ում:
Աշխատանքի ուշագրավ պահերից մեկն այն է, որ գիսաստղի չափերը հստակեցվել են շատ ու շատ մեծ հեռավորությունից՝ 19,6 աստղագիտական հեռավորությունից։ Սա հազվադեպ երեւույթ է նման հետազոտություններում: Համարվում է, որ այս գիսաստղն առաջացել է Օորտա ամպից, որը Արեգակնային համակարգի եզրին տեղակայված սառույցի եւ քարերի բեկորների կուտակում է: Գիսաստղի հաշվարկված ուղեծիրը ցույց է տալիս, որ այն Արեգակից իր առավելագույն՝ մոտ մեկ լուսային տարի հեռավորությամբ է գտնվում, եւ մեկ պտույտ կատարելու համար 5,5 միլիոն տարի է պահանջվում:
Մինչ Բերնարդինելի-Բեռնշտայն գիսաստղի հայտնաբերումը Արեգակնային համակարգում ամենամեծ գիսաստղ համարվում էր Հեյլ-Բոպը։ Այն հայտնաբերվել է 1995 թվականին եւ մեկ տարի անց երեւացել է նույնիսկ անզեն աչքով: Նրա տրամագիծը կազմել է 74 կմ։ Այսպիսով, Բերնարդինելի-Բերնշտայն գիսաստղը գրեթե երկու անգամ մեծ է նախորդ չեմպիոնից։
Բեռնարդինելի-Բեռնշտայնը ներկայումս շարժվում է դեպի Արեգակնային համակարգի ներքին հատված։ Գիսաստղը Երկրին ամենաշատը կմոտենա 2031 թվականին, բայց ոչ շատ մոտ՝ այն կմնա Սատուրնի ուղեծրից դուրս: Այնզեն աչքով այն տեսանելի չի լինի, բայց նույնիսկ ոչ հզոր հեռադիտակը թույլ կտա տեսնել այն։ Աստղագետները ռադիոաստղադիտակների միջոցով կշարունակեն հետեւել գիսաստղին։ Մանրամասն դիտարկումները հնարավորություն կտան ավելին իմանալ գիսաստղի քիմիական կազմի մասին նրա թռիչքի ժամանակ, ջերմաստիճանի, պտույտի եւ միջուկի ձեւի մասին: Շարժմանը զուգընթաց գիսաստղի չափերը կկրճատվեն, եւ Արեգակին առավելագույնս մոտենալու պահին այն կարող է կրկնակի փոքրանալ:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45