ԵՄ-ն մի քանի պատասխաններ է պատրաստում Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի հետագա ցանկացած քայլին, սակայն Բրյուսելը հստակ չգիտի, թե ինչ է նախատեսում անել Մոսկվան, ասել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները «շատ բանի չեն հասել, բայց նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը դեռ բաց է Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների միջոցով: Պաշտոնյան անանուն մնալու պայմանով ասել է, որ որքան խիստ լինեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ռազմական ներխուժման դեպքում, այնքան ավելի ուժեղ հարված կլինի ԵՄ-ին, եթե Մոսկվան պատասխան տա։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի գազի 40%-ը գալիս է Ռուսաստանից, եւ որ դաշինքը բանակցություններ է վարում, մասնավորապես, Նորվեգիայի ու Կատարի հետ, անհրաժեշտության դեպքում էներգիայի մատակարարումներն ավելացնելու համար։ Պաշտոնյան նաեւ ասել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է, թե որքան արագ Ռուսաստանը կարող է փոխել էներգակիրների իր մատակարարումները դեպի Չինաստան, եթե կրճատի վաճառքը Եվրոպային: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է նաեւ փախստականների ժամանմանը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։ Աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն սպասում է Ուկրաինային հետագա մակրոտնտեսական աջակցության վերաբերյալ որոշմանը։ ԵՄ-ում ոմանք ցանկանում են կոշտ պատժամիջոցներ սահմանել, որպեսզի խոչընդոտեն ռուսական ցանկացած հարձակման, բայց ոմանք հայտարարել են, որ դա կհանգեցնի լարվածության սրման, եւ ԵՄ-ն պետք է ավելի ուշ արձագանքի, եթե դա անհրաժեշտ լինի, ասել է պաշտոնյան:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45